Հայաստանը 9 ամիսների ընթացքում 3,2%-անոց գնաճ է ցուցադրել` ԱՊՀ բոլոր երկրների 3,5%–անոց գնաճի դիմաց

06.11.2013 14:48
Հայաստանը 9 ամիսների ընթացքում  3,2%-անոց գնաճ է ցուցադրել` ԱՊՀ բոլոր երկրների 3,5%–անոց գնաճի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2013թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,2 տոկոսանոց գնաճ է ցուցադրել` ԱՊՀ երկրներում ընդհանուր առմամբ գրանցված 3,5 տոկոսի դիմաց, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը` հղում անելով ԱՊՀ վիճակագրական կոմիտեին։

Միաժամանակ ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանի գնաճի տեմպերը գտնվում են չորրորդ տեղում,  հաշվետու ժամանակահատվածում տվյալ ցուցանիշով առաջատարն է Բելառուսը (10%)։
Միաժամանակ 2013թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին գնաճ է գրանցվել Ռուսաստանում`4,7 տոկոս, Ղազախստանում` 3,3 տոկոս, Տաջիկստանում` 2,8 տոկոս, Մոլդովայում` 2,3 տոկոս, Ղրղզստանում` 1,6 տոկոս, Ադրբեջանում` 0,2 տոկոս։

Միաժամանակ Թուրքմենստանում (Թուրքմենստանի տվյալները ներկայացվել էին առաջին կիսամյակում) գրանցվել է համապատասխանաբար 1,7 տոկոսի չափով գնանկում, իսկ Ուկրաինայում` 0,6 տոկոս։ Ուզբեկստանի վերաբերյալ տվյալները ներկայացված չեն։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սեպտեմբերին, 2013թ.–ի օգոստոսի համեմատ, Հայաստանում սպառողական գներն աճել են 0,2 տոկոսով (ԱՊՀ երկրների միջին գնաճը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, կազմել է 0,2 տոկոս)։

Սպառողական գների առավելագույն աճը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գրանցվել է Բելառուսում (1,7%):

Մոլդովայում աճը կազմել է 1,1 տոկոս, Ղրղզստանում` 0,5 տոկոս, Տաջիկստանում` 0,3 տոկոս, Ռուսաստանում և Ղազախստանում`0,2 տոկոս և Ադրբեջանում` 0,1 տոկոս։

Միաժամանակ Ուկրաինայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սպառողական գների ցուցիչն անփոփոխ է մնացել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև