Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 6–ին 406,88 դրամ է կազմել

06.11.2013 18:13
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 6–ին 406,88 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 6–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց  406,88 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 4,45 մլն դոլարի (շուրջ  1,8 մլրդ դրամ) 28 գործարք: Միաժամանակ նոյեմբերի 6–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Նոյեմբերի 6–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 406,22 դրամ, 1 եվրոն`548,56 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև