ՏՀԶԿ. Երկրորդ ամիսն անընդմեջ աշխարհի խոշորագույն տնտեսությունների գնաճը կրճատվում է

07.11.2013 14:28
ՏՀԶԿ. Երկրորդ ամիսն անընդմեջ աշխարհի խոշորագույն տնտեսությունների գնաճը կրճատվում է

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երկրորդ ամիսն անընդմեջ աշխարհի խոշորագույն տնտեսությունների գնաճը կրճատվում է։ Ըստ ՏՀԶԿ տվյալների, գնաճի տարեկան մակարդակը 34 պետություններում նվազել է` օգոստոսի 1,7 տոկոսից կազմելով 1,5 տոկոս, հաղորդում է Банки.ру–ի հատուկ թղթակիցը Բրյուսելից։

G20 երկրների գնաճը կրճատվել է` օգոստոսի 3 տոկոսից կազմելով 2,9 տոկոս։ Եվրագոտու գնաճը նույնպես նվազել է` սեպտեմբերի 1,1 տոկոսի համեմատ հոկտեմբերին կազմելով 0,7 տոկոս։

Հինգշաբթի նախատեսված է Եվրոպական կենտրոնական բանկի տոկոսային քաղաքականության գծով տնօրենների խորհրդի նիստը։ Մարիո Դրագիի հայտարարության համաձայն, ընթացիկ դրույքները երկար ժամանակ անփոփոխ կմնան։ Տնտեսագետները ԵԿԲ–ի և Անգլիայի Բանկի (որը վաղը նույնպես հրապարակելու է դրույքների տվյալները) քաղաքականությունում փոփոխություններ չեն ակնկալում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև