Արծաթն այսօր կայունացել է մեկ ունցիայի դիմաց 21,7 դոլար գնային ցուցանիշից բարձր մակարդակում

07.11.2013 14:48
Արծաթն այսօր կայունացել է մեկ ունցիայի դիմաց 21,7 դոլար գնային ցուցանիշից բարձր մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արծաթն այսօր կայունացել է մեկ ունցիայի դիմաց 21,7 դոլար գնային ցուցանիշից բարձր մակարդակում։ Ընթացիկ ժամանակահատվածում արծաթի ակտիվ ֆյուչերսով (դեկտեմբեր) գործարքները սահմանափակված են մեկ ունցիայի դիմաց 21,710-21,890 դոլար միջակայքում։ Արծաթով արված վերջին գործարքի գինը կազմում է 21,755 դոլար/ունցիա, ինչը 0,06 տոկոսով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը նոյեմբերի 6–ի առուվաճառքի արդյունքում Նյու Յորքի COMEX առևտրային բորսայում կազմել է 21,768 դոլար/ունցիա։

Օրվա սկզբից COMEX–ում արծաթի ունցիան էժանացել է 1,3 ցենտով։ Այսօր գնանշման բացասական դինամիկան պայմանավորված է տեխնիկական վաճառքով։ Նախօրեին COMEX–ում արծաթը հինգ նստաշրջանների ընթացքում առաջին անգամ թանկացել է։ Նոյեմբերի 6–ի առուվաճառքի արդյունքում արծաթի պաշտոնական գինը բարձրացել է մեկ ունցիայի դիմաց 13,2 դոլարով (+0,6%)։ Միաժամանակ  արծաթի գինը նախօրեին շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 22 դոլար/ունցիա գնային մակարդակը` այսօր ապահովելով մի փոքր առավելություն երկար դիրքերի փակման համար։

Ամենայն հավանականությամբ, այսօր և առաջիկա օրերին արծաթի գնային արժեքի դինամիկան COMEX–ում կսահմանափակվի ունցիայի դիմաց 21,600 դոլար աջակցության մակարդակով և ունցիայի դիմաց 22,100 դոլար դիմադրության մակարդակով, կարծում են փորձագետները։

Նախորդ ամիս արծաթի գնային առավելագույն ցուցանիշն արձանագրվել է հոկտեմբերի 30–ին, երբ նրա գնանշումը հասավ ավելի քան մեկ ամսվա առավելագույն ցուցանիշին` 23,095 դոլար/ունցիա։ Սակայն մոտավորապես մեկ շաբաթ անց արծաթի պաշտոնական գինը COMEX–ում նվազեց մոտ 6 տոկոսով, իսկ նրա գնանշումը նվազեց մինչև մեկ ունցիայի դիմաց 21,560 դոլարի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև