Հայաստանի տնային տնտեսությունների ավանդների ծավալը 2013 թ.–ի սեպտեմբերի վերջին աճել է 15 տոկոսով` հասնելով 734,4 մլրդ դրամի

07.11.2013 16:30
Հայաստանի տնային տնտեսությունների ավանդների ծավալը 2013 թ.–ի սեպտեմբերի վերջին աճել է 15 տոկոսով` հասնելով 734,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների ավանդների ծավալը 2013 թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել է ավելի քան 734,4 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 15 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ, ըստ ԿԲ–ի տվյալների, տնային տնտեսությունների դրամային ավանդները սեպտեմբերին կազմել են 232,1 մլրդ դրամ (17,6%–ի աճ),  արտարժույթով ավանդները` 502,6 մլրդ դրամ (13,9 տոկոսի աճ)։

Սեպտեմբերի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 1446,9 մլրդ դրամ (16,1 տոկոսի աճ), որից 1087,9 մլրդ դրամը բաժին է հասնում ռեզիդենտներին (14,2 տոկոսի աճ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև