ՌԴ ԿԲ–ն համակարգային նշանակության բանկերի ցուցակը կարող է հրապարակել 2014 թ.–ի սկզբին

07.11.2013 19:33
ՌԴ ԿԲ–ն համակարգային նշանակության բանկերի ցուցակը կարող է հրապարակել 2014 թ.–ի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԿԲ–ն մտադիր է համակարգային նշանակության  ռուսական բանկերի ցուցակին միանալու համար անհրաժեշտ չափանիշները հրապարակել այս տարեվերջին – հաջորդ տարեսկզբին։ Այս մասին, ելույթ ունենալով բանկիրների հետ հանդիպմանը, ասել է Ռուսաստանի բանկի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Սիմանովսկին, հաղորդում է Банки.ру–ի թղթակիցը։

«Մեզ մոտ ստեղծվել կամ գործողության է անցել համակարգային նշանկության  կազմակերպությունների վերահսկողության դեպարտամենտը... Սահմանման հարցի լուծումն արդեն մոտ է... Ֆորմալացումը Կենտրոնական բանկի կենտրոնական մարմնի մակարդակով կայացել է»,– ասել է Սիմանովսկին։

ԿԲ աառջին փոխնախագահի խոսքով, կարգավորիչը կարող է հրապարակել համակարգային նշանակության բանկերի ցուցակն արդեն 2014 թվականի սկզբին։ «Շեշտադրումն արվում է (բանկի նշանակության գնահատման հարցում`  խմբ.) ակտիվների և միջբանկային կապերի վրա»,– պարզաբանել է Սիմանովսկին։ Նա ավելացրել է, որ համակարգային նշանակության սկզբունքների նախապատրաստման հարցում ինքը հենվում է միջազգային փորձի վրա։ «Այնտեղ հինգ դիրք կա, յուրաքանչյուր դիրքն ունի երեքական ենթադիրք։ Այդ իմաստով մեզ համար ավելի դյուրին կլինի»,– հայտարարել է առաջին փոխնախագահը, չպարզաբանելով, սակայն, թե ինչով է տարբերվելու  ռուսական ԿԲ–ի մոտեցումը։

«Սա առայժմ միայն առաջարկություն է, այլ ոչ թե լուծում»,– նկատել է Սիմանովսկին։

Համակարգային նշանակության բանկերի ցուցակը կթարմացվի տարին մեկ անգամ, ավելացրել է նա։
2014 թվականի փետրվարի 1–ից կարգավորիչի կողմից սահմանված բանկերը, որոնք համակարգային նշանակության են, կփոխանցվեն ԿԲ համապատասխան դեպարտամենտի վերահսկողությանը, պարզաբանել է Սիմանովսկին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև