ՎՏԲ–Հայաստան բանկը սկսել է համագործակցել Komatsu ընկերության հետ ֆինանսական լիզինգի մասով

08.11.2013 12:07
ՎՏԲ–Հայաստան բանկը սկսել է համագործակցել Komatsu ընկերության հետ ֆինանսական լիզինգի մասով

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը սկսել է համագործակցել Komatsu տարբերանշանի պաշտոնական ներկայացուցիչ «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ հետ ֆինանսական լիզինգի մասով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, բացի Komatsu ընկերությունից բանկը համագործակցում է նաև խոշոր ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի` ծանր բեռնատար մեքենաների արտադրող ԿամԱԶ ընկերության, համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարներ «Toyota Yerevan» LLC (Toyota), «Eurowagen» LLC (Volkswagen), «KIA Motors Armenia» CJSC (KIA), «HANA Service» LLC (official representative SCANIA) ընկերությունների հետ:

«ՎՏԲ–Հայաստան բանկը» Հայաստանի տարածքում գործող սակավաթիվ բանկերից է, որը ֆինանսական լիզինգի ծառայություն է առաջարկում:

Լիզինգի միջոցով բանկն առաջարկում է ձեռք բերել ավտոտրանսպորտ, շինարարական տեխնիկա, հանքերում, ճանապարհաշինարարական, արդյունաբերական, բժշկական և այլ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ:

Հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով կորպորատիվ հաճախորդների` արտերկրից հիմնական միջոցների ձեռքբերման պահանջները` ՎՏԲ-Հայաստան բանկը պատրաստ է համագործակցել բոլոր վաճառողների հետ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում: Բանկի արհեստավարժությունը, աշխատանքային փորձն ու գործընկերային հարաբերությունները նվազագույնի են հասցնում լիզինգի միջոցով արտերկրի վաճառողներից ապրանքի ձեռքբերման ռիսկը:

ՎՏԲ-Հայաստան բանկն ունի հնարավորություն լիզինգային գործունեություն ծավալել ռուսաստանյան ՎՏԲ Լիզինգ ընկերության միջոցով, որը ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր կազմակերպությունն է: Դա թույլ է տալիս ավելացնել աշխատանքի օպերատիվությունը, ակտիվորեն զարգացնել պրոդուկտային շարքը, մատակարարների հետ համագործակցության ծրագրերը, ապահովել լիզինգային գործունեության որակյալ ուղեկցումը և համագործակցել միջազգային մատակարարների ու վաճառողների հետ:

Ինչպես նշեց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը,  «Ֆինանսական լիզինգի պահանջարկը Հայաստանում կապված է պոտենցիալ հաճախորդների` լիզինգային ֆինանսավորման հնարավորությունների գիտակցման մակարդակի բարձրացման հետ:

«ՎՏԲ-Հայաստան բանկում ֆինանսական լիզինգ ստանալը նշանակում է ձեռք բերել բոլոր առավելությունները, որոնցից օգտվում են ՎՏԲ Լիզինգ ընկերության հաճախորդները` աշխատակազմի աշխատանքի բարձր չափանիշների երաշխիք, բիզնեսի և մասնավոր հաճախորդների համալիր սպասարկման հնարավորություն, կայունություն ու արհեստավարժություն»,– ասաց նա:

Komatsu ընկերությունն ամբողջ աշխարհի մասնագետների կողմից ընդունված հատուկ տեխնիկայի առաջատար արտադրող է: Ճապոնական արտադրության էքսկավատորները, ինքնաթափերն ու ամբարձիչները վստահելի ու պարզ սարքավորումների համբավ ունեն: Այսօրվա դրությամբ Komatsu Group-ը ներառում է 188 ընկերություն, որոնք մասնագիտացված են հանքաարդյունաբերական ոլորտի, շինարարական ընկերությունների ու լոգիստիկ կենտրոնների համար նախատեսված որակյալ պահեստամասերի և տեխնիկայի արտադրման ուղղությամբ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև