«Անելիք» դրամական փոխանցումների համակարգով այսուհետ հնարավոր է փոխանցումներ իրականացնել առանց միջնորդավճարի

08.11.2013 13:58
«Անելիք» դրամական փոխանցումների համակարգով այսուհետ հնարավոր է փոխանցումներ իրականացնել առանց միջնորդավճարի

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք» դրամական փոխանցումների համակարգով այսուհետ հնարավոր է փոխանցումներ իրականացնել 0% միջնորդավճարով, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Անելիք Ռու» բանկի VISA ANELIK Classic պլաստիկ քարտի քարտապանները կարող են արտարժույթով փոխանցել իրենց դրամական միջոցներն ԱՊՀ-ի, Մերձբալթյան երկրների և Վրաստանի իրենց բարեկամներին առանց միջնորդավճարի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Համակարգն արդեն հասանելի է նաև համացանցում, և դրամական փոխանցումներ հնարավոր է իրականացնել VISA ANELIK քարտով աշխարհի ցանկացած վայրից:

«Վստահ եմ, որ այս գործիքից ակտիվորեն կօգտվեն մեր հայրենակիցներն, ովքեր իրենց փոխանցումները կարող են կատարել նաև համացանցի միջոցով աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի, առանց բանկ հաճախելու և ամենակարևորը բացարձակ անվճար», – նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Նրա խոսքով` նման բացառիկ առաջարկը հնարավոր եղավ իրականացնել բանկի գործընկեր «Անելիք Ռու» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.”–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.”–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.”–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև