ՀՐԱՏԱՊ. ՀԲ–ն դիտարկել է Հայաստանի հետ 2014-2017 թթ.–ներին 843 մլն դոլարի համագործակցության ռազմավարությունը

08.11.2013 14:36
no photo

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին դիտարկել է Հայաստանի հետ 2014-2017 թվականների համագործակցության ռազմավարությունը, որն իրենից ներկայացնում է երկրի Համաշխարհային բանկի կողմից տրվող օժանդակությունը սահմանող շրջանակային փաստաթուղթ, հայտնում է ՀԲ մամուլի ծառայությունը։

«Ռազմավարությունն առաջիկա չորս տարիներին առաջարկում է 843 մլն դոլարի օժանդակություն` Զարգացման միջազգային ասոցիացիայի (ԶՄԱ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման միջոցով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում, որը հիմնվում է Հայաստանի` մինչև 2025 թվականի զարգացման ռազմավարության վրա, Համաշխարհային բանկի գործունեության համատեքստում հիմք է ծառայում մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծումը։

Ռազմավարությունում շեշտը դրվում է նաև գյուղատնտեսական ոլորտում արտադրողականության բարելավմանը, ինչը կարող է հանգեցնել ավելի բարձր տնտեսական աճի, ընդհանուր բարեկեցության և աղքատության ավելի արագ կրճատմանն ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքներում։

ՀԲ Հարավային Կովկասի մասով տարածաշրջանային տնօրեն Հենրի Կերալիի խոսքով, Հայաստանի հետ համագործակցության ռազմավարությունն ուղղված է մասնավոր հատվածի աշխատատեղերի ստեղծմանը, ինչը կամրապնդի երկրի զարգացման միտումները։

«Այն ուղղված է Հայաստանի զարգացման հզորացմանը տնտեսության մրցունակության խթանման միջոցով, ինչն իրական կդառնա աշխատատեղերի ստեղծումը խթանող և առավելագույնս արդյունավետ և արդար սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովող առանցքային բարեփոխումների հաշվին»,– ասաց նա։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post