Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 77,2 մլն դոլար

11.11.2013 12:16
 Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 77,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 4–8–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 77,2 մլն դոլար մեկ դոլարի դիմաց 405,18 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 11,2 մլն եվրո և ավելի քան 810 մլն ռուբլի մեկ եվրոյի դիմաց 547 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,42 դրամ միջին կշռված փոխարժեքով։ .

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 89 մլն դոլար, շուրջ 14,5 մլն եվրո և մոտ 109,1 մլն ռուբլի համապատասխանաբար 406,40 դրամ, 549,94 դրամ և 12,59 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2013 թ.–ի հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 3–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 43,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 64,2 մլն դոլար։ ($1 – 405,95 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև