Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում աճել են 3,6%–ով` հասնելով 196,4 մլրդ դրամի

11.11.2013 14:03
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում աճել են 3,6%–ով` հասնելով 196,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2013 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են մոտ 196,4 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3,6 տոկոսով։

Ինչպես հաղորդվում է վարկային կազմակերպությունների երրորդ եռամսյակի գործունեության մասին ՀՀ ԿԲ ամփոփագրում, վարկային կազմակերպությունների կանխիկ գումարի ծավալը կազմել է 854,8 մլն դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 35,4 տոկոսով, իսկ բանկերում ընթացիկ հաշիվների ծավալն աճել է 15,4 տոկոսով` կազմելով 7,6 մլրդ դրամ։

ՀՀ ԿԲ ամփոփագրի համաձայն` երրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվներում «իրավաբանական անձանց տրամադրված վարկեր» հատվածում արձանագրվել է 2 տոկոսի անկում` 2013 թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ մինչև շուրջ 25,9 մլրդ դրամի։

Միաժամանակ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել են 2,2 տոկոսով և կազմել ավելի քան 89,4 մլրդ դրամ։ «Լիզինգ, ֆակտորինգ» հատվածում գրանցվել է ծավալների 2,6 տոկոսանոց անկում` մինչև 8,9 մլրդ դրամ։ Աշխատակիցներին և փոխկապակցված (աֆիլացված) անձանց տրամադրվող վարկերն աճել են 10,7 տոկոսով` կազմելով մոտ 4,1 մլրդ դրամ։

Բանկերին և ֆինանսական այլ կազմակերպությունների նկատմամբ պահանջների ծավալը կազմել է ավելի քան 51,9 մլրդ դրամ` հաշվետու ժամանակաշրջանում ավելանալով 7,9 տոկոսով։
2013 թ.–ի սեպտեմբերի վերջի դրությամբ այլ ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 6 մլրդ դրամ` ավելանալով 5 տոկոսով։ Փոխանցված տոկոսների չափը կազմել է ավելի քան 1,5 մլրդ դրամ (4,3 տոկոսի աճ)։

2013 թ.– ի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 33 վարկային կազմակերպություն` իրենց 123 մասնաճյուղերով։ ($1 – 405,95 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև