ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները III եռամսյակում ավելացել են 4,7%–ով

11.11.2013 16:27
ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները III եռամսյակում ավելացել են 4,7%–ով

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2013թ.-ի երրորդ եռամսյակում, 2012թ.–ի երրորդ եռամսյակի համեմատ, ավելացել են 4,7 տոկոսով` կազմելով ավելի քան 122,5 մլրդ դրամ։  Երրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ կողմից անցկացված տեսության համաձայն, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները կազմել են 73,9 մլրդ դրամ, ինչը 2,6 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆիզիկական անձանց հանդեպ ժամկետային պարտավորություններն ավելացել են 0,1 տոկոսով և կազմել շուրջ 9 միլիարդ դրամ:

Միաժամանակ իրավաբանական անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության հանդեպ ժամկետային պարտավորությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 5,6 տոկոսով և կազմել 31,6 միլիարդ դրամ:

Ցպահանջ պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 826,9 միլիոն դրամ, 2012թ.–ի երրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է 5,9 տոկոսանոց աճ։

Վարկային կազմակերպությունների այլ պարտավորությունները երրորդ եռամսյակում ավելացել են 35,7 տոկոսով և կազմել 4,8 միլիարդ դրամ: Միաժամանակ վճարվելիք տոկոսները կազմել են 2,3 մլրդդ դրամ՝ ավելանալով 31,3 տոկոսով:

2013թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 33 վարկային կազմակերպություն և 123 մասնաճյուղ (1 դոլարը – 405,95 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև