ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

11.11.2013 19:03
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39118144 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 304 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 244 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 468 798 053 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7768 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.8552 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև