Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for November 12th, 2013

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 12–ին 405,06 դրամ է կազմել

    Tuesday, November 12th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 12-ի արդյունքներով, նոյեմբերի 11–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,37 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,06 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Լոնդոնում ոսկու գինը երկրորդ օրն անընդմեջ շարունակում է մնալ դոլարի դիմաց 1290 ունցիայից ցածր մակարդակում

    Tuesday, November 12th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր երկրորդ օրն անընդմեջ մնում է 1290 դոլար/ունցիայից ցածր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,2 տոկոսով և պաշտոնապես կազմել 1281,00 դոլար/ունցիա։ Դա ամենացածր ցուցանիշն է 2013թ.–ի հոկտեմբերի 16–ից ի վեր, հաղորդում է РБК–ն։

    Ինտերնետի միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալը սեպտեմբերին աճել է 4,5%–ով և կազմել 2,27 մլրդ դրամ

    Tuesday, November 12th, 2013

    Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործարքների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 2,27 մլրդ դրամ`օգոստոսի համեմատ ավելանալով 4,5 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի սեպտեմբերի տեղեկագրում։

    Սեպտեմբերին հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքի նվազումը օգոստոսի համեմատ 1% է կազմել

    Tuesday, November 12th, 2013

    Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքի նվազումը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, կազմել է 1 տոկոս, նշվում է ՀՀ ԿԲ–ի ամենամսյա տեղակագրում:

    ԵԶԲ-ն և ԵՏՀ-ն միասին կվերլուծեն Մաքսային միության երկրների տնտեսությունը

    Tuesday, November 12th, 2013

    Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որն առաջին հերթին ինտեգրացիոն գործընթացների փորձագիտական աջակցություն է նախատեսում:

    Գործազրկության դեմ պայքարը ԵՄ-ի 2014թ.-ի բյուջեում առաջնահերթություն է դարձել

    Tuesday, November 12th, 2013

    Եվրախորհրդարանը, Եվրախորհուրդը և Եվրահանձնաժողովը համաձայնեցրել են Եվրամիության 2014թ.-ի բյուջեն` 135,5 մլրդ եվրո ծավալով: 2014 օրացուցային տարվա համար նախատեսված բյուջետային ծախսերը 9,4 տոկոսից ցածր են 2013թ.-ի ծախսերի ցուցանիշից, գրում է РБК-ն`հղում անելով Եվրախորհրդի հաղորդագրությանը:

    ՌԴ ԿԲ–ն աշնան ընթացքում վեցերորդ անգամ փոխել է արժութային միջանցքի սահմանները

    Tuesday, November 12th, 2013

    Ռուսաստանի բանկը 2013 թվականի սեպտեմբերի 11–ին կրկին տեղափոխել է երկարժութային զամբյուղի միջանցքը 5 կոպեկով դեպի վեր, ասվում է ՌԴ ԿԲ նյութերում։ Այդպիսով, սահմանները դրվել են 32.45-39.45 ռուբլու միջակայքում։

    Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել է 19%-ով` կազմելով 8,6 մլրդ դրամ

    Tuesday, November 12th, 2013

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին ԱՊՊԱ-ի 44266 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19 տոկոսով, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում հրապարկված հաղորդագրության մեջ: