Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել է 19%-ով` կազմելով 8,6 մլրդ դրամ

12.11.2013 14:55
Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել է 19%-ով`  կազմելով  8,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին ԱՊՊԱ-ի 44266 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19 տոկոսով, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում հրապարկված հաղորդագրության մեջ:

Հայաստանում հունվար-հոկտեմբեր ամիսներին ապահովագրվել է ավելի քան 392,6 հազար տրանսպորտային միջոց (5,5% աճ), փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է 44379  (24.4 տոկոսի աճ), միաժամանակ 502 դեպքի հայտեր չեն բավարարվել։

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 175,3 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում (13,9 տոկոսի անկում):

Միաժամանակ ապահովագրավճարների ծավալը 2013 թվականի 10 ամիսների ընթացքում  կազմել է շուրջ 13,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,1 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-ը` 405,53 դրամ) —-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև