Սեպտեմբերին հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքի նվազումը օգոստոսի համեմատ 1% է կազմել

12.11.2013 15:36
Սեպտեմբերին հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքի նվազումը օգոստոսի համեմատ 1% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքի նվազումը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, կազմել է 1 տոկոս, նշվում է ՀՀ ԿԲ–ի ամենամսյա տեղակագրում:

Միաժամանակ ընթացիկ տարվա սեպտեմբերին, անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ, 9,5 տոկոսի չափով դրամի գնաճ է գրանցվել:

Արտարժույթի նկատմամբ դրամի անվանական արդյունավետ փոխարժեքը 2013թ.-ի սեպտեմբերին, 2013թ.-ի օգոստոսի համեմատ, նվազել է 0,3 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 4,7 տոկոսով։ ($1 –ը` 405,43 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև