Լոնդոնում ոսկու գինը երկրորդ օրն անընդմեջ շարունակում է մնալ դոլարի դիմաց 1290 ունցիայից ցածր մակարդակում

12.11.2013 16:17
Լոնդոնում ոսկու գինը երկրորդ օրն անընդմեջ շարունակում է մնալ  դոլարի դիմաց 1290 ունցիայից ցածր մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր երկրորդ օրն անընդմեջ մնում է 1290 դոլար/ունցիայից ցածր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,2 տոկոսով և պաշտոնապես կազմել 1281,00 դոլար/ունցիա։ Դա ամենացածր ցուցանիշն է 2013թ.–ի հոկտեմբերի 16–ից ի վեր, հաղորդում է РБК–ն։

Այսօր Լոնդոնում ոսկին էժանացել է 2,75 դոլարով և թարմացրել է երեքուկես շաբաթվա ընթացքում գրանցված նվազագույն ցուցանիշը։ Ոսկին Լոնդոնյան շուկայում այսօր վաճառվում է ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1275,8-1283,4 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1280,6 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

- 11 նոյեմբերի – 1283,75 (AM Fix), 1282,50 (PM Fix);
- 8 նոյեմբերի – 1309,00 (AM Fix), 1285,50 (PM Fix);
- 7 նոյեմբերի – 1316,00 (AM Fix), 1307,25 (PM Fix);
- 6 նոյեմբերի – 1317,00 (AM Fix), 1319,00 (PM Fix);
- 5 նոյեմբերի – 1311,25 (AM Fix), 1307,25 (PM Fix)։

Նախորդ ամիս Լոնդոնում ոսկու առավելագույն գինը արձանագրվեց հոկտեմբերի 28–ին։ Նույն օրը AM Fixing–ի գինը հասավ 1351,00 դոլար/ունցիայի, իսկ PM Fixing–ի գինը կազմեց 1361,00 դոլար/ունցիա։ 0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև