ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը սեպտեմբերին նվազել է 19,1%–ով` կազմելով 5,8 մլրդ դրամ

13.11.2013 16:16
ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը սեպտեմբերին նվազել է 19,1%–ով` կազմելով 5,8  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բոլոր տեսակի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների համախառն ծավալը 2013թ.–ի սեպտեմբերին կազմել է մոտ 5,8 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 19,1 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2013թ.–ի ամենամսյա տեղեկագրում։

Պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ընդհանուր քանակը կազմել է 105809  (ամսական անկումը`9,4%)։

Միաժամանակ քարտերի օգնությամբ արտերկրում իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 3,9  մլրդ դրամ (անկումը` 23,3%)։

Պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված կանխիկացման ծավալը  սեպտեմբերին կազմել է 1,8 մլրդ դրամ` (8,3% անկում)։

Ընթացիկ տարվա սեպտեմբերի  դրությամբ, հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում են իրականացրել Հայաստանի տարածքում գործող  21 առևտրային բանկեր։ Միաժամանակ 19 առևտրային բանկեր մասնակցում են ArCa միասնական վճարային համակարգում։  ($1 – 405,06 դրամ է)։ —0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև