«ACBA ON-LINE» համակարգի միջոցով կարելի է իրականացնել «Յուքոմ» ծառայության վճարումները

13.11.2013 18:24
«ACBA ON-LINE»  համակարգի միջոցով կարելի է իրականացնել «Յուքոմ» ծառայության վճարումները

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ «ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդներին ընձեռվում է «Յուքոմ» ծառայության գծով վճարումներ կատարելու և պարբերական վճարման հանձնարարականներ ձևակերպելու hնարավորություն, հայտնում են ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդներն առանց բանկ այցելելու կարող են կատարել «Յուքոմ» ծառայության գծով վճարումներ, ինչպես նաև ձևակերպել պարբերական «Յուքոմ» ծառայության ամսական վճարումները բանկային հաշվից փոխանցելու մասին:

«ACBA ON-LINE» ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն 24 ժամ on-line ռեժիմում կառավարել իրենց  հաշիվները, այդ թվում` բացել և վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել ավանդներ,    իրականացնել վարկի, օվերդրաֆտի, ռևտրային վարկային գծի մարումներ,    ձևակերպել պարբերական փոխանցումներ, ձևակերպել ավանդի գրավով սպառողական վարկ, ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ, կատարել «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ, իրականացնել կոմունալ վճարումներ, արդեն նաև ուղարկել տեղեկանքի ստացման հայտ։

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ծավալով և երկրորդ տեղը` ընդհանուր ակտիվների մեծությամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև