Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for November 14th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 14–ին 405.75 դրամ է կազմել

    Thursday, November 14th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 14–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405.75 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 14–ին 405.63 դրամ է կազմել

    Thursday, November 14th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 14-ի արդյունքներով, նոյեմբերի 13–ի ցուցանիշի համեմատ, բարձրացել է 0.24 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405.63 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում գնաճը 2014 թ.–ին կվերադառնա նպատակային միջանցք. ԿԲ

    Thursday, November 14th, 2013

    Գնաճը Հայաստանում 2014 թ.–ին կվերադառնա 4% (±1,5%) նպատակային միջանցք, հինգշաբթի հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` ներկայացնելով ԿԲ–ի` հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի եզրակացությունը։

    WGC. Ոսկու համաշխարհային պահանջարկը 3–րդ եռամսյակում նվազել է 21%–ով

    Thursday, November 14th, 2013

    Ոսկու համաշխարհային պահանջարկն այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21 տոկոսով` կազմելով 868.5 տոննա, հայտնում է Փրայմը` վկայակոչելով World Gold Council–ին (WGC)։

    Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 9 ամիսների ընթացքում 426,4 մլն դրամ է կազմել

    Thursday, November 14th, 2013

    Հայաստանում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 426,4 մլն դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի 1 113, 9 մլն դրամի դիմաց։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության` «Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի երրորդ եռամսյակում» ամփոփագրի տվյալները։

    Ոսկին երեք օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1288 դոլար/ունցիա մակարդակը

    Thursday, November 14th, 2013

    Ոսկին երեք օրվա ընթացքում առաջին անգամ այսօր գերազանցել է 1288 դոլար/ունցիա գնային ցուցանիշը: Ընթացիկ ժամանակահատվածում ոսկու ակտիվ ֆյուչերսով գործարքները (դեկտեմբեր) սահմանափակված են 1279,9-1288,2 դոլար/ունցիա միջակայքով: Ընթացիկ ժամանակահատվածում ոսկով կատարված վերջին գործարքի գինը կազմում է 1283.6 դոլար/ունցիա, ինչը 1.2 տոկոսով բարձր է նախորդ առևտրային օրվա փակման գնից, ինչը նոյեմբերի 13-ի առուվաճառքների արդյունքներով Նյու Յորքի Ապրանքային COMEX բորսայում կազմել է 1268.4 դոլար/ունցիա, հաղորդում է РБК-ն:

    ՌԴ ԿԲ. Գնաճին լրացուցիչ ազդակ է հաղորդում ապրանքների գների աճը

    Thursday, November 14th, 2013

    Գնաճի կողմից նպատակային միջակայքի (5-6%) գերազանցման ռիսկերը Ռուսաստանում 2013 թվականին ուժեղացել են, լրագրողներին է հայտնել Ռուսաստանի բանկի առաջին փոխնախագահ Քսենիա Յուդաևան: Նա միաժամանակ նպատակային միջակայքի վերին շեմի էական գերազանցում չի ակնկալում: Նրա գնահատականներով, այն կկազմի ավելի պակաս, քան 0.5 տոկոսային կետը:

    Ճապոնիայի ՀՆԱ–ի աճը սպասվածից մեծ է եղել

    Thursday, November 14th, 2013

    Ճապոնիայում ՀՆԱ–ի աճը, ըստ նախնական տվյալների, 2013թ.–ի երրորդ եռամսյակում տարեկան տեմպերի հաշվարկով (annualized) կազմել է 1,9 տոկոս, ասվում է նախարարների կաբինետի զեկույցում։ Արդյունքը գերազանցել է փորձագետների կանխատեսումները. վերլուծաբաններն ակնկալում էին, որ այդ ցուցանիշի աճը կկազմի 1,7 տոկոս։

    Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի սեպտեմբերին 4,74% է կազմել

    Thursday, November 14th, 2013

    Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի սեպտեմբերին կազմել է 4,74 տոկոս, ինչը 6,5 տ.կ.–ով պակաս է 2013 թվականի օգոստոսի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։