Ճապոնիայի ՀՆԱ–ի աճը սպասվածից մեծ է եղել

14.11.2013 13:47
Ճապոնիայի ՀՆԱ–ի աճը սպասվածից մեծ է եղել

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայում ՀՆԱ–ի աճը, ըստ նախնական տվյալների, 2013թ.–ի երրորդ եռամսյակում տարեկան տեմպերի հաշվարկով (annualized) կազմել է 1,9 տոկոս, ասվում է նախարարների կաբինետի զեկույցում։ Արդյունքը գերազանցել է փորձագետների կանխատեսումները. վերլուծաբաններն ակնկալում էին, որ այդ ցուցանիշի աճը կկազմի 1,7 տոկոս։

ՀՆԱ–ի աճը 2013թ.–ի երրորդ եռամսյակում եռամսյակային կտրվածքով կազմել է 0,5 տոկոս` նախորդ եռամսյակի 0,9 տոկոսանոց աճի և 0,4% մակարդակում կանխատեսվող ՀՆԱ–ի աճի դիմաց։

Չնայած աճը դանդաղել է 2013թ.–ի նախորդ երկու եռամսյակների համեմատ, Ճապոնիայի տնտեսությունն արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ վերելք է ցուցադրում, հաղորդում է РБК–ն։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ 2013թ.–ի երկրորդ եռամսյակում ճապոնական տնտեսության աճը կանխատեսված ցուցանիշներից ցածր է եղել։  Պաշտոնական տվյալների համաձայն, ճապոնական ՀՆԱ–ի աճը 2013թ.–ի ապրիլից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում կազմել է 0,6% կամ 2,6%` տարեկան կտրվածքով։ Ցուցանիշը նվազել է այս տարվա առաջին եռամսյակի 4,1 տոկոսի համեմատ։ Փորձագետներն ակնկալում էին, որ ՀՆԱ–ի աճը կկազմի 3,6 տոկոս։

2013թ.–ի հուլիսին Ճապոնիայի բանկը 2,5 տարվա ընթացքում ամենադրական գնահատականն է տվել երկրի տնտեսությանը` դրամաշնորհային քաղաքականությունն անփոփոխ թողնելով։ Աշխարհի` մեծությամբ երրորդ տնտեությունը վերականգնման նշաններ է ցույց տալիս`դրամաշնորհային խթանման ագրեսիվ քաղաքականությամբ առաջացած իենի զգալի թուլացման ֆոնին, պարզաբանել է ճապոնական ԿԲ ղեկավար Խարուխիկո Կուրոդան։

«Ճապոնիայի տնտեսությունը սկսում է վերականգնվել չափավոր տեմպերով»,– ասել է Խ.Կուրոդան։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև