Ոսկին երեք օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1288 դոլար/ունցիա մակարդակը

14.11.2013 14:31
Ոսկին երեք օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1288 դոլար/ունցիա մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ոսկին երեք օրվա ընթացքում առաջին անգամ այսօր գերազանցել է 1288 դոլար/ունցիա գնային ցուցանիշը: Ընթացիկ ժամանակահատվածում ոսկու ակտիվ ֆյուչերսով գործարքները (դեկտեմբեր) սահմանափակված են  1279,9-1288,2 դոլար/ունցիա միջակայքով: Ընթացիկ ժամանակահատվածում ոսկով կատարված վերջին գործարքի գինը կազմում է 1283.6 դոլար/ունցիա, ինչը 1.2 տոկոսով բարձր է նախորդ առևտրային օրվա փակման գնից, ինչը նոյեմբերի 13-ի առուվաճառքների արդյունքներով Նյու Յորքի Ապրանքային COMEX բորսայում կազմել է 1268.4 դոլար/ունցիա, հաղորդում է РБК-ն:

Օրվա սկզբից ոսկու մեկ ունցիան COMEX-ում թանկացել է 15.2 դոլարով: Գնանշումների դրական դինամիկան պայմանավորված է ոսկու տեխնիկական գնումներով, որը նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում նկատելիորեն էժանացել է` գրավիչ պայմաններ ստեղծելով երկար դիրքերի բացման համար: Նախորդ հինգ առևտրային նստաշրջաններում (նոյեմբերի 13, 12, 11, 8 և 7) COMEX-ում ոսկու պաշտոնական գինը նվազել է գրեթե 50 դոլար/ունցիայով (-3,8%): Ոսկու գնումների նկատմամբ բարձր հետաքրքրություն է ձևավորվել է, երբ նոյեմբերի 12-ին գնանշումները նվազել են գրեթե մինչև ամսվա նվազագույն ցուցանիշը` մինչև 1260.5 դոլար/ունցիա:

Միաժամանակ այսօր ֆյուչերսների գնումներին նպաստում են փոփոխությունների ակնկալիքներն ԱՄՆ ԴՊՀ ղեկավարության կազմում: Հնարավոր է, որ այսօր ԴՊՀ ղեկավարի պաշտոնում Բեն Բերնանկեի փոխարեն նշանակվի Ջանեթ Յելենը, ով համարվում է ամերիկյան տնտեսության դրամային խթանման ծրագրի շարունակության կողմնակից:

Միաժամանակ ոսկու ձուլակտորների ներդրումային պահանջարկը շարունակում է նվազել: Այսպես, աշխարհում ոսկու խոշորագույն տիրապետողի ակտիվները SPDR Gold Trust բորսայական ինդեքսային ֆոնդի ներդրումային ինստիտուտների շրջանում 2013 թվականի նոյեմբերի 13-ի օպերացիոն օրվա ավարտին նվազել է 2.71 կետով և իջել են մինչև 865.71 կետ` իրենց նվազագույնը թարմացնելով 2009ն թվականի փետրվարի սկզբից:

Ամենայն հավանականությամբ, այսօր և առաջիկա օրերին ոսկու գնանշումների գնային դինամիկան COMEX-ում կսահմանափակվի 1260.0 դոլար/ունցիայով և դիմադրության 1290.0 դոլար/ունցիա մակարդակով, կարծում են փորձագետները:

Նախորդ ամիս հոկտեմբերի 28-ի առուվաճառքներում ոսկու գնանշումները հասել էին հինգ շաբաթվա առավելագույն արժեքի` բարձրանալով մինչև 1361.8 դոլար/ունցիա ցուցանիշը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև