WGC. Ոսկու համաշխարհային պահանջարկը 3–րդ եռամսյակում նվազել է 21%–ով

14.11.2013 16:12
WGC. Ոսկու համաշխարհային պահանջարկը 3–րդ եռամսյակում նվազել է 21%–ով

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ոսկու համաշխարհային պահանջարկն այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21 տոկոսով` կազմելով 868.5 տոննա, հայտնում է Փրայմը` վկայակոչելով World Gold Council–ին (WGC)։

Թանկարժեք մետաղի պահանջարկը գնային արտահայտմամբ կրճատվել է 37 տոկոսով` մինչև 37.035 միլիարդ դոլար։ Ոսկու միջին գինը երրորդ եռամսյակում ընկել է 20 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մեկ ունցիայի դիմաց կազմելով 1326.3 դոլար։

Ոսկու պահանջարկը ոսկերչական արդյունաբերությունում երրորդ եռամսյակում աճել է 5 տոկոսով` մինչև 486.7 տոննա, թանկարժեք մետաղի ամենաակտիվ գնորդները ոսկերչական նպատակներով առաջվա պես Հնդկաստանն ու Չինաստանն են։ Միաժամանակ, Հնդկաստանում ոսկու պահանջարկը նվազել է 23 տոկոսով` մինչև 104.7 տոննա, իսկ Չինաստանը պահանջարկն ավելացրել է 28 տոկոսով` մինչև 172.2 տոննա։

Ոսկու ներդրումային պահանջարկը նույն ժամանակահատվածում ընկել է 56 ոտոկսով` մինչև 185.5 տոննա, քանի որ թանկարժեք մետաղի արտահոսքը ETF ֆոնդերից կազմել է 118.7 տոննա` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 137.8 տոննայի դիմաց։ Պաշտոնական հատվածը (կենտրոնական բանկերը) գնել է 93.4 տոննա թանկարժեք մետաղ, ինչը 17 տոկոսով պակաս է, քան 2012 թվականի երրորդ եռամսյակում։

Ոսկու առաջարկն աշխարհում մեկ եռամսյակի ընթացքում նվազել է 3 տոկոսով` մինչև 1145.5 հազար տոննա, թանկարժեք մետաղի համաշխարհային արտադրությունն աճել է 4 տոկոսով` մինչև 772.3 տոննա, ոսկու կրկնակի վերամշակումը նվազել է 11 տոկոսով` մինչև 385.2 տոննա։

Ոսկու համաշխարհային կազմակերպությունը ստեղծվել է 1967 թվականին ոսկու համաշխարհային արտադրողների կողմից։ Կազմակերպության գլխավոր խնդիրը ոսկու պահանջարկի խթանումն է։ Խորհրդի կենտրոնակայանը Լոնդոնում է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև