Իենի փոխարժեքի անկման ֆոնին ԱԽՏ բորսաները բացվել են աճով

15.11.2013 14:55
Իենի փոխարժեքի անկման ֆոնին ԱԽՏ բորսաները բացվել են աճով

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առուվաճառքները բացել են ցուցիչների աճով` իենի` ճապոնացի արտահանողների համար շահեկան փոխարժեքի անկման ֆոնին,  հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225–ն առքուվաճառքների առաջին րոպեներին աճել է 1.06 տոկոսով` մինչև 15034,33 կետը։ Հարավկորեական KOSPI–ն բարձրացել է 0,54% —ով` մինչև 1993,71 կետը։ S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքի առաջին րոպեներին նույնպես մնում է «կանաչ գոտում» և կազմում է 5368.10 կետ։

Ներդրողներն ուշադրություն են դարձրել նաև ԱՄՆ–ի առուվաճառքների արդյունքներին, որոնք հինգշաբթի փակվել էին ռեկորդային բարձր ցուցանիշներով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև