Moody’s–ը նվազեցրել է ԱՄՆ չորս խոշոր բանկերի վարկանիշները

15.11.2013 15:06
Moody’s–ը նվազեցրել է ԱՄՆ չորս խոշոր բանկերի վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ԱՄՆ չորս խոշորագույն բանկերի պարտքային վարկանիշները։ Այսպես, JPMorgan Chase բանկի երկարաժամկետ վարկանիշը նվազել է մեկ աստիճանով` մինչև А3 ցուցանիշը, գրում է РБК–ն։

Goldman Sachs և Morgan Stanley բանկերի վարկանիշները նույնպես նվազել  են մեկ աստիճանով` առաջին բանկինը`մինչև Baa1, երկրորդինը` մինչև Baa2։ Նմանատիպ գործողություն է կատարվել նաև Bank of New York Mellon–ի նկատմամբ` վարկանիշը նվազել է մինչև А1։

Moody’s–ի վերլուծաբանները եզրակացություն են հրապարայել ամերիկյան ութ խոշորագույն բանկերի վերաբերյալ։ Citigroup, Bank of America, Wells Fargo և State Street Bank բանկերի վարկանիշներն անփոփոխ են մնացել։

Բանկային ութ խմբերի և նրանց գործող դուստր կազմակերպությունների վարկանիշային կանխատեսումները նշվել են որպես «կայուն»։

Բանկային ութ խմբերից յուրաքանչյուրի վարկային վարկանիշները կազմվում են յուրաքանչյուրի կառավարական աջակցության գնահատականի հիման վրա։ Նոյեմբերի 14–ին կատարված վարկանիշների վերագնահատումն արտացոլում է բանկային հատվածի օժանդակության մեխանիզմների ամրապնդումը Դոդդ–Ֆրանկի` ԱՄՆ ֆինանսական հատվածի բարեփոխման օրենքի համաձայն։

ԱՄՆ ութ բանկերի վարկանիշները Moody’s–ը վերանայման է ուղղել 2013 թվականի օգոստոսին։ Այս գործողությունը գործակալությունում շաղկապել են երկրի ֆինանսական համակարգի առողջացմանն ուղղված կառավարական օժանդակության կրճատման հնարավորության հետ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև