«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսուհետ հասանելի է ImGPS նավիգացիոն համակարգում

15.11.2013 15:32
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսուհետ հասանելի է ImGPS նավիգացիոն համակարգում

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսուհետ հասանելի է ImGPS նավիգացիոն համակարգում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի հաճախորդներն իրենց սմարթֆոններում անվճար ներբեռնելով ImGPS նավիգացիոն հավելվածները, կկարողանան միանգամից գտնել «Անելիք Բանկ»-ի մոտակա մասնաճյուղը, ինչպես նաև` բանկի մոտակա բանկոմատները։

«Ընդ որում, օգտատերերը որևէ բանկ փնտրելիս տվյալ հավելվածում առաջինը կգտնեն  «Անելիք Բանկ»-ի մասնաճյուղերը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Տվյալ հավելվածի ինտերակտիվ քարտեզի միջոցով հնարավոր է դառնում արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի հասցեի փնտրման հարցում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հետամուտ լինելով իր կողմից որդեգրած նոր ռազմավարությանը` ներդնել առավել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք պահանջարկ են վայելում բնակչության շրջանում, համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, որոնց թվում է նաև ImGPS նավիգացիոն համակարգը մշակող կազմակերպությունը»,-ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

Ըստ նրա, այն շատ հարմար է նրանով, որ կօգնի ոչ միայն  բանկի հաճախորդներին, այլ նաև` հավելվածի բոլոր օգտատերերին առավել շուտ գտնել մոտակա բանկոմատը կամ բանկի մասնաճյուղը, ինչպես նաև տվյալ հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել այլ բազմաթիվ առավելություններից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև