ՌԴ ԿԲ ղեկավարի նախկին առաջին տեղակալ Գենադի Մելիքյանը «Ռոսնեֆտի» նախագահի խորհրդական է դարձել

15.11.2013 15:41
ՌԴ ԿԲ ղեկավարի նախկին առաջին տեղակալ Գենադի Մելիքյանը «Ռոսնեֆտի» նախագահի խորհրդական է դարձել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկի նախագահի նախկին առաջին տեղակալ Գենադի Մելիքյանը զբաղեցրել է «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինի խորհրդականի պաշտոնը, հաղորդում է Банки-ру-ն`հղում անելով «Փրայմին»:

«Մելիքյանն ընդգրկված է նախագահին առնըթեր ֆինանսական ակտիվների օպտիմալացման գծով խորհրդականների խմբում»,- «Փրայմին» ասել է նավթային ընկերության ներկայացուցիչը: Մելիքյանը նաև զբաղեցնում է «Ավտոտոր» խմբի տնօրենների խորհրդի աթոռը:

Մելիքյանը ԿԲ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից հեռացել է 2011թ.-ի սեպտեմբերին: Փորձագետները նրա հրաժարականը կապում էին  բանկային վերահսկողության ձախողումների հետ`կապված մի քանի խոշոր բանկերին, այդ թվում` Մոսկվայի Բանկին չհետևելու հետ, որի 94,8 տոկոսն այժմ պատկանում է նրա կազմում ընդգրկված ՎՏԲ-ին: Սակայն Մելիքյանը հայտնել էր, որ հրաժարականը կապված էր պաշտոնը լքում է սեփական ցանկությամբ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև