Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 9 ամսում աճել են 17,9%–ով` կազմելով 704,4 մլրդ դրամ

15.11.2013 16:04
Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 9 ամսում  աճել են 17,9%–ով` կազմելով 704,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2013 թվականի երրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը տարեսկզբի համեմատ աճել է 17,9 տոկոսով` սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 704,4 մլրդ դրամ:

2013 թվականի երրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատարն է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 11 տոկոսը (ավելի քան 78 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ 31,8% աճ):

Առաջատար բանկերի հնգյակում են նաև Յունիբանկը`շուրջ 75,8 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ աճը`15,22%), Արդշինինվեստբանկը` ավելի քան 64,8 մլրդ դրամ (աճը`17,83%),Ամերիաբանկը` 61,9 մլրդ դրամ (աճը` 32%), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 61,3 մլրդ դրամ (աճը` 22,36%):

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 856,7 մլրդ դրամ (աճը`15,41%): Միաժամանակ հաճախորդների համախառն դեպոզիտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 363,8 մլրդ դրամ  (աճը` 18,94%):

Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են ավելի քան 2 274,6 մլրդ դրամ:

2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ ($1 – 405,63 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև