Մետաղի շուկա. ոսկու հեռանկարները դեռևս անորոշ են մնում

18.11.2013 14:32
Մետաղի շուկա. ոսկու հեռանկարները դեռևս անորոշ են մնում

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ առևտրային հնգօրյակը ոսկու գնանշումն ավարտեց կանաչ գոտում, սակայն հստակ ուղղվածություն ունեցող միտում այդպես էլ չհաջողվեց ձևավորել։ Միաժամանակ շաբաթվա սկզբում թանկարժեք ակտիվը շուկայում առուվաճառքը սկսեց նվազմամբ, քանի որ ներդրողները նախկինի պես կարծում էին, որ արդեն տարեվերջին ամերիկյան կարգավորիչը կտեղեկացնի խթանման ծրագրի մասնակի փակման մասին։ Դրա հետևանքով գներն իջան` հասնելով չորսշաբաթյա նվազագույն ցուցանիշին` մեկ ունցիայի դիմաց 1261,28 ԱՄՆ դոլարի։

Սակայն չորեքշաբթի օրվանից իրավիճակը փոխվեց` հօգոտւ դեղին մետաղի այն բանից հետո, երբ ԱՄՆ ՊԴՀ նոր նախագահ Ջանեթ Յելենը հայտարարեց, որ աշխարհի խոշորագույն տնտեսությանը դեռ որոշակի ժամանակ կպահանջվեն խթանիչ միջոցները։ Բացի այդ, օվկիանոսի մյուս կողմից ստացված արդյունաբերության վերաբերյալ բացասական մակրոտվյալները ևս ավելացրեցին այս ակտիվի գրավչությունը։ Սակայն ոսկու շուկայում հիմնական ինտրիգը այն հարցն է, թե, արդյո՞ք, ամերիկյան կարգավորիչը կփոխի ակտիվների գնման ընթացիկ ծրագիրը։ Արդյունքում, անհասավար առուվաճառքի ընթացքում ոսկու գնանշումն ավարտեց շաբաթը նախորդ շաբաթ փակման գնին մոտ ցուցանիշով` տրոյական ունցիայի դիմաց 1287,66 ԱՄՆ դոլարի մակարդակում։

Առաջիկա շաբաթ ոսկու գնանշումն, ամենայն հավանականությամբ, կգտնվի այն բանի ճնշման տակ, թե ինչպես մետաղի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները կկրճատեն իրենց երկար դիրքերի չափերը։ Շաբաթական վերջին հաշվետվության մեջ նման տվյալներ է ներկայացրել CFTC–ին` Հումքային ֆյուչերսների վաճառքի կոմիտեն։ Սակայն մենք չենք բացառում նաև համախմբման հնարավորությունը, քանի որ այս ակտիվի միջնաժամկետ հեռանկարները դեռևս անորոշ են։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում աջակցության մակարդակ կարող է դառնալ տրոյական ունցիայի դիմաց 1260,0 դոլարի ցուցանիշը։

Ոսկու շուկայում որոշակի լարվածություն կարող է առաջացնել Վաշինգտոնում Տնտեսագետների ազգային ակումբի ամենամյա հանդիպման ժամանակ ամերիկյան կարգավորիչի նախագահ պրն. Բեռնանկեի ելույթը, որի ժամանակ նա կներկայացնի տնտեսության և դրամային քաղաքականության վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև ԱՄՆ ՊԴՀ–ի Բաց շուկաների կոմիտեի վերջին նիստի արձանագրությունների հրապարակումը։ ԱՄՆ ԿԲ նախագահը վերջերս ելույթ է ունեցել և կողմ է արտահայտվել առաջիկայում  շատ մեղմ դրամավարկային քաղաքականության շարունակությանը։

Սակայն արձանագրություններում կարող են քանակական խթանման ծրագրի ավելի վաղ դադարեցման հնարավորության ակնարկներ լինել։ Քանի որ ԱՄՆ ՊԴՀ–ի որոշ ներկայացուցիչների վերջին հայտարարությունները նախկինի պես մատնանշում են այն, որ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունները պահպանվում են։ Եթե այդ սպասումներն արդարանան, ապա ոսկու գնանշումը կարող է լրջորեն տուժել։

Այս շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց սպասվող մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից հարկավոր է ուշադրություն դարձնել մանրածախ առևտրի տվյալների և սպառողական գների հոկտեմբերյան ցուցանիշի վրա։

Եվրոպական նորություններից հարկավոր է նշել Գերմանիայի ZEW ինստիտուտի գործարար միջավայրում տիրող տրամադրության ցուցանիշի տվյալներն ու նոյեմբերին IFO–ից գործարար միջավայրի պայմանների ցուցանիշը, ինչպես նաև արտադրական հատվածի համար PMI–ի ցուցանշի նոյեմբերյան նախնական թվերը։ Ըստ սպասումների` օվկիանոսի մյուս կողմից ստացվող չափավոր դրական վիճակագրությունը, ինչպես նաև եվրագոտու դրական տվյալները կարող են աջակցել դեղին մետաղի գնանշմանը։ Այս շաբաթ դիմադրության մակարդակ կարող է դառնալ տրոյական ունցիայի դիմաց 1313,0 ԱՄՆ դոլարը։

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև