ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին ժամանել է Հայաստան

18.11.2013 17:10
ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին ժամանել է Հայաստան` Համաշխարհային բանկի Տնօրենների խորհրդի կողմից Հայաստանի հետ 2014-2017 թվականների համագործակցության ռազմավարության հաստատման առիթով, հայտնում է Համաշխարհային Բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նոյեմբերի 7–ին դիտարկել է Հայաստանի հետ 2014-2017 թվականների համագործակցության ռազմավարությունը, որն իրենից ներկայացնում է երկրի Համաշխարհային բանկի կողմից տրվող օժանդակությունը սահմանող շրջանակային փաստաթուղթ։ Ռազմավարությունը Հաջորդ չորս տարիների համար առաջարկվում է $843 մլն-ի ֆինանսական օժանդակություն՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ։

Հաղորդման համաձայն` ՀԲ երևանյան գրասենյակում նոյեմբերի 19–ին կկայանա Հենրի Քերալիի և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի հանդիպումը ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև