ՎՏԲ Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ Երևանում ընթանում է «YerevanMall» առևտրա–ժամանցային կենտրոնի կառուցումը

19.11.2013 14:20
ՎՏԲ Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ Երևանում ընթանում է «YerevanMall» առևտրա–ժամանցային կենտրոնի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  «Ամերիաբանկ» ՓԲԸ հետ համատեղ ֆինանսավորում է Երևանում «Yerevan Mall» առևտրի և զվարճանքի կենտրոնի շինարարությունը, հայտնում է ՎՏԲ Հայաստանի Բանկի մամուլի ծառայությունը։

«Առևտրի համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմելու է 66 հազ. 939 ք/մ, տեղակայված է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում: Այն բաղկացած է լինելու երկու վերգետնյա և երկու ստորգետնյա (ավտոկայանատեղի) հարկերից, որտեղ տեղակայված են լինելու տեխնիկայի և էլեկտրոնիկայի, բրենդային հագուստի խանութներ, զվարճանքի կենտրոններ (խաղահրապարակներ, ատրակցիոններ), ռեստորաններ, սրճարաններ, ոսկյա իրերի խանութներ, ինչպես նաև խոշոր մթերային սուպերմարկետ»,– նշվում է հաղորդման մեջ։

Կառույցի շինարարությունը սկսվել է 2010 թվականին։ Այս պահին ավարտվել է երկաթբետոնե կոնստրուկցիաների շինարարությունը, կատարվում են ինժեներական, մոնտաժային և հարդարման աշխատանքներ:

«Ձեռնարկատերերին ուղղված ֆինանսական օգնությունը մեր ռազմավարական խնդիրներից մեկն է: ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել բիզնեսի զարգացմանը` տրամադրելով որակյալ բանկային ծառայություններ և սպասարկման ձեռնտու պայմաններ: «Yerevan Mall» առևտրի կենտրոնի շինարարության վարկավորումը թույլ է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ Երևանի առևտրատնտեսական զարգացման գործում և գործընկերների հետ համագործակցությունը դուրս բերել նոր մակարդակ»,– ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը։

«Yerevan Mall» առևտրի և զվարճանքի կենտրոնի շինարարությունն իրականացնում է «Շին Տավր» ՓԲԸն, որը հիմնվել է 2007թվականին:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև