Հայաստանի բանկերի դրամական միջոցների զուտ ներհոսքը III եռամսյակում կազմել է 104,7 մլրդ դրամ

19.11.2013 18:03
Հայաստանի բանկերի դրամական միջոցների զուտ ներհոսքը III եռամսյակում կազմել է 104,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ի երրորդ եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի դրամական միջոցների մաքուր ներհոսքը կազմել է մոտ 104,7 մլրդ դրամ։

Բանկերի` 2013թ.–ի երրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` սեպտեմբերի 30-ի դրությամբ դրամական միջոցների մնացորդը ու դրանց հավասարեցված միջոցները բանկերում հասել է 495,7 միլիարդ դրամի՝ երրորդ եռամսյակի սկզբի 516,3 միլիարդ դրամի դիմաց:

Միաժամանակ բանկերի օպերացիոն գործունեության արդյունքում գրանցվել է դրամական միջոցների ներհոսք, որը կազմել է 94,4 միլիարդ դրամ: Ներդրումային գործունեության արդյունքում գրանցվել է ավելի քան 8,6  միլիոն դրամի արտահոսք, ընդ որում ֆինանսական գործունեության արդյունքում գրանցվել է մոտ 21,1 միլիարդ դրամի ներհոսք: Դրամական միջոցների և դրանց համարժեք միջոցների վրա արտարժույթի փոխարժեքների փոփոխությունների ազդեցությունը բացասական է եղել և կազմել է 2,2 միլիարդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` հինգ  բանկերում 20,8 միլիարդ դրամի դրամական միջոցների արտահոսք է գրանցվել, իսկ 16 առևտրային բանկերում ընդհանուր մաքուր ներհոսքը կազմել է 83,8 մլրդ դրամ։

2013թ.–ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ՝ 484 մասնաճյուղով: (1 դոլարը 404,80 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև