Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for November 20th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 20–ին 405.50 դրամ է կազմել

    Wednesday, November 20th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 20–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405.50 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 20–ին 405.01 դրամ է կազմել

    Wednesday, November 20th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 20-ի արդյունքներով, նոյեմբերի 19–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,21 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,01 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Յունիստրիմ դրամական փոխանցումները դուրս են եկել ԱՊՀ սահմաններից

    Wednesday, November 20th, 2013

    Յունիստրիմ դրամական փոխանցումները դուրս են եկել ԱՊՀ սահմաններից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Յունիստրիմի մամուլի ծառայությունից։

    Հայաստանի ԿԲ–ն AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT ընկերությանը ներդրումային հիմնադրամների կառավարման արտոնագիր է տրամադրել

    Wednesday, November 20th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկը «AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT» ՓԲԸ–ին ներդրումային հիմնադրամների կառավարման արտոնագիր է տրամադրել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին կարգավորիչի մամուլի ծառայությունից։

    ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում ավելացել են 23,3%-ով` կազմելով 46,2 մլրդ դրամ

    Wednesday, November 20th, 2013

    Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2013թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են ավելի քան 46,2 միլիարդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 23,3 տոկոսով: Այդ մասին վկայում են 2013թ.–ի երրորդ եռամսյակում «Հայաստանի ապահովագրական ընկերություններ» տեղեկագրի տվյալները, որը պատրաստվել է «ԱՌԿԱ» գործակալության կողմից։

    Գնաճը Հայաստանում հունվար–հոկտեմբերին արձանագրվել է 5,7 տոկոսի սահմանում

    Wednesday, November 20th, 2013

    Հայաստանում գնաճը 2013 թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,7 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։

    ԱԽՏ բորսաները մինուսով են բացվել` ԴՊՀ ղեկավարի հայտարարությունների ֆոնին

    Wednesday, November 20th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի օրվա առուվաճառքները բացել են ցուցիչների նվազումով` ամերիկյան տնտեսության դրության վերաբերյալ ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի հայտարարությունների ֆոնին, որը «դեռ հեռու է իդեալից», վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։