ԱԽՏ բորսաները մինուսով են բացվել` ԴՊՀ ղեկավարի հայտարարությունների ֆոնին

20.11.2013 14:47
ԱԽՏ բորսաները մինուսով են բացվել` ԴՊՀ ղեկավարի հայտարարությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի օրվա առուվաճառքները բացել են ցուցիչների նվազումով` ամերիկյան տնտեսության դրության վերաբերյալ ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի հայտարարությունների ֆոնին, որը «դեռ հեռու է իդեալից», վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225–ն առքուվաճառքների առաջին րոպեներին աճել է 0,39 տոկոսով` մինչև 15185,66 կետը։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,35% —ով` մինչև 2024,50 կետը։ S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքի առաջին րոպեներին մինուսով են բացվել`կորցնելով 0,53% և կազմում է 5324,60 կետ։

Ճապոնական հարթակում առուվաճառքները բացվել են «կանաչ գոտում»` չնայած հոկտեմբերին գրանցված մինչև 10,9 մլրդ դոլարի չափով առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճը, ինչը կանխատեսվածից ավել է գտնվել։ Բորսայում Բերնանկեի հայտարարությունն ըմբռնել են որպես քանակական մեղմացման քաղաքականության շարունակման մասին ազդանշան, ինչը կթուլացնի ամերիկյան արժույթը։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև