Գնաճը Հայաստանում հունվար–հոկտեմբերին արձանագրվել է 5,7 տոկոսի սահմանում

20.11.2013 14:57
Գնաճը Հայաստանում հունվար–հոկտեմբերին արձանագրվել է 5,7 տոկոսի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2013 թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,7 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ 12–ամսյա գնաճը հանրապետությունում հոկտեմբերին արձանագրվել է 7,1 տոկոսի սահմանում։

ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2013 թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2012 թ.–ի հունվար–հոկտեմբերի համեմատ, կազմել է 3,4 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2013 թ.–ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի (±1,5%) սահմանում, իսկ ՀՆԱ–ի աճը` 6,2 տոկոսի սահմանում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև