Հայաստանի ԿԲ–ն AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT ընկերությանը ներդրումային հիմնադրամների կառավարման արտոնագիր է տրամադրել

20.11.2013 16:15
Հայաստանի ԿԲ–ն AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT ընկերությանը ներդրումային հիմնադրամների կառավարման արտոնագիր է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը «AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT» ՓԲԸ–ին ներդրումային հիմնադրամների կառավարման արտոնագիր է տրամադրել,  «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին կարգավորիչի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունը    գրանցել է 2013 թ. նոյեմբերի 19-ի թիվ 263 Ա որոշմամբ։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ «AMUNDI» ընկերության հետ համատեղ նոյեմբերի 6–ին դիմել է Հայաստանի ԿԲ–ին` ներդրումային հիմնմադրամների կառավարիչ ընկերության ստեղծման և պարտադիր կենսաթոշակային ապահովագրության ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում:

«AMUNDI» ընկերությունն ակտիվների կառավարման շուկայի համաշխարհային առաջատարնորից է։ Ընկերությունը մշակում է արդյունավետ և նորարարական պրոդուկտներ ավելի քան 3000 ինստիտուցիոնալ հաճախորդների և ուրիշ դիստրիբյուտորների համար 30 երկրներում։ Այն կապեր ունի խոշորագույն սուվերեն հիմնադրամների, կենսաթոշակային, ինստիտուցիոնալ և կորպորատիվ հիմնադրամների հետ Ֆրանսիայում և արտասահմանում։

«AMUNDI» ընկերությունն ավելի քան 2000 դիստրիբյուտորական համաձայնագրեր ունի Եվրոպայի և Ասիայի առաջատար պլատֆորմներրի հետ։ «AMUNDI»–ի գործընկերներից մեկը ֆրանսիական Credit Agricole բանկն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև