Յունիստրիմ դրամական փոխանցումները դուրս են եկել ԱՊՀ սահմաններից

20.11.2013 16:55
Յունիստրիմ դրամական փոխանցումները դուրս են եկել ԱՊՀ սահմաններից

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիստրիմ դրամական փոխանցումները դուրս են եկել ԱՊՀ սահմաններից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Յունիստրիմի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, RURU վճարային ծառայության միջոցով Բիլայն բջջային կապի ռուսական օպերատորների բջջային հեռախոսներից ուղարկված Յունիստրիմ դրամական փոխանցումներն այժմ կարելի է ստանալ Մեծ Բրիտանիայում, Իսրայելում և Մոնղոլիայում։

Յունիստրիմ միջազգային վճարային համակարգը և Ռուսաստանի բջջային ֆինանսական շուկայի առաջատար RURU վճարային ծառայությունն ընդլայնել են բջջային փոխանցումների աշխարհագրությունը։

Ռուսաստանի բջջային կապի խոշորագույն օպերատորների ծառայությունների օգտագործողները կարող են իրենց բջջային հաշվից գումար փոխանցել Յունիստրիմ համակարգով Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Մոնղոլիա, Իսրայել ԱՄՆ դոլարով ստանալով և Մեծ Բրիտանիա` ֆունտ ստեռլինգով։

Փողը կարելի է փոխանցել SMS-երկխոսության միջոցով` հաղորդագրություն ուղարկելով կարճ համարին, RURU.ru կայքում կամ RURU Wallet with MasterCard բջջային հավելվածով Android և iOS օպերացիոն համակարգով հեռախոսների համար բջջային հաշվից կամ Visa և MasterCard վճարային համակարգերի բանկային քարտերից։

Փոխանցումը կարելի է ստանալ արդեն 10-15 րոպեից Յունիստրիմ սպասարկման ցանկացած կենտրոնում, որտեղ անհասցե փոխանցումներ են տրվում։ Յունիստրիմ սպասարկման կետերի թիվը Մեծ Բրիտանիայում կազմում է մոտ 100, ներառյալ սեփական բաժանմունքները և գործընկերների գրասենյակները, Իսրայելում Յունիստրիմը ներկայացված է ավելի քան 90 կետերում, իսկ Մոնղոլիայում` ավելի քան 400։

Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդման մեջ, Բիլայն բաժանորդների համար ծառայությունը հասանելի է առանց կոմիսիոն վճարի։

UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը առաջատարներից մեկն է ԱՊՀ-ի միջազգային դրամական փոխանցումների շուկայում: Համակարգի ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 100 երկրների ավելի քան 333,5 հազ. սպասարկման կետերում: Ունի տարեկան ավելի քան 5 մլրդ ԱՄՆ դոլարի շրջանառություն։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև