Հայկական բանկերի մասնաճյուղերի թիվը երրորդ եռամսյակում կազմել է 484` ավելանալով 6 միավորով

21.11.2013 13:56
Հայկական բանկերի մասնաճյուղերի թիվը երրորդ եռամսյակում կազմել է 484` ավելանալով 6 միավորով

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի մասնաճյուղերի թիվը 2013թ.–ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 484` երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 6 միավորով։ Միաժամանակ բանկերի մասնաճյուղերի քանակն առաջին եռամսյակի արդյունքներով հասել է 465–ի, իսկ երկրորդ եռամսյակում արդեն կազմել է 478։

Հատկանշական է, որ Հայաստանում գործող 21 բանկերից երկուսը` Հայբիզնեսբանկը և Բանկ Մելլաթը մասնաճյուղեր չունեն։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, մասնաճյուղերի քանակով բանկային համակարգի առաջատարն է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որի մասնաճյուղերի թիվը երրորդ եռամսյակի վերջին կազմել է 67, իսկ բանկոմատների քանակը` 125։

Երկրորդ տեղը զբաղեցնում է Արդշինինվեստբանկը, որը սեպտեմբերի 30–ի դրությամբ ուներ 55 մասնաճյուղ և 92 բանկոմատ։

Երրորդ տեղում է Արարատբանկը։ Այդ բանկի մասնաճյուղերի թիվը կազմել է47 , իսկ բանկոմատների քանակը` 75։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև