Օգտատերերը բանկային կայքերից պարզություն և հարմարավետություն են պահանջում

21.11.2013 14:11
Օգտատերերը բանկային կայքերից պարզություն և հարմարավետություն են պահանջում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական ընկերությունների կայքերի օգտատերերը դրանք 17 տոկոսից ցածր են գնահատում համացանցի կայքի միջին ցուցանիշի համեմատ։ Այդ եզրակացության են եկել Change Sciences Group ընկերության վերլուծաբանները, ովքեր հարցում են անցկացրել բանկային և այլ ֆինանսական կայքերի օգտատերերի շրջանում` պարզելու համար, թե նրանք ինչն են ավելի շատ գնահատում ընկերությունների առցանց ներկայացուցչություններում և որքան հաճախ են նրանց պահանջները բավարարվում։ Հետազոտողները վերլուծել են ճանաչված բանկերի 15 կայքեր և դրանք համեմատել են տարբեր ընկերությունների կայքերի (կենսաթոշակային հիմնադրամների, առցանց խանութների և այլն) հետ։

Հարցման արդյունքների համաձայն` օգտատերերի համար ֆինանսական կայքի առավել կարևոր որակը պարզությունն ու հարմարավետությունն է։ Բանկի կայքում տարբերակների քանակը, նոր պրոմո–ակցիաները և լայն արտադրանքների շարքը քիչ է հետաքրքրել օգտատերերին։ Միաժամանակ ֆինանսական ընկերություններն ինրենք են հաճախ շեշտը դնում այդ որակների վրա, ասվում է հետազոտության մեջ։

Աշխատանքի հեղինակները նաև համեմատել են առցանց ծառայությունները, որոնք թույլ են տալիս կառավարել անձնական ֆինանսները։ Բանկերի կայքերն առավել հարմարավետ են գտնվել։ Այսպես, խոշոր առցանց խանութների կայքերը (օրինակ`Amazon և Walmart) օգտատերերը 25 տոկոսով առավել հարմար են ճանաչել մանրածախ բանկերի համեմատ։ Բանկերի կայքերից 20 տոկոսով առավել հարմար են գտնվել անձնական ֆինանսների կառավարման կայքերը (օրինակ` Mint.com), հաղորդում է cnews.ru–ն։

Մանրածախ բանկերի կայքերը զբաղեցրել են վերջին տեղը ֆինանսական ընկերությունների կայքերի շրջանում` ըստ օգտատերերի գոհունակության աստիճանի (50%–ից քիչ ավել)։ Կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված բանկերի կայքերը, ընդհակառակը, լավ կողմից են դրսևորվել. դրանցից գոհ է մնացել օգտատերերի ավելի քան 65 տոկոսը։ Պետք է նշել, որ մանրածախ բանկերի շրջանում վերլուծաբանները որակի մեծ թափ են նկատել։ Չնայած նրան, որ դրանց միջին մակարդակը ցածր է եղել, այդ խմբի առաջնորդները մոտ 20 տոկոսով առաջ են անցել «միջիններից»։

Որպես բանկային կայքերի խնդիր` օգտատերերը նշել են անհասկանալի և անցանկալի պրոմո–ակցիաները, չնկատվող նավարկությունը և արտադրանքների ավելորդ նկարագրությունը։

«Բանկերը և վարկային կազմակերպությունները պետք է վերանայեն այն, ինչը նրանք ամենագլխավորն են համարում իրենց կայքերում։ Օգտատերերն ակնհայտորեն արտահայտվում են հօգուտ պարզության և հարմարավետության, և այդ պատճառով նրանց շրջանում մեծ ճանաչվածություն ունեն այն կայքերը, որոնք փորձում են կատարել այդ պահանջները»,– նշել է Change Sciences–ի  հիմնադիր Սթիվ Էլիսը (Steve Ellis)։

Կորպորատիվ բանկինգի կայքերի դեպքում տեղեկատվության մատուցման պարզությունը ծառայության որակի բարձրացման կարևորագույն գործոններից մեկն է, կարծում է «Պրոմսվյազբանկի» ինտերնետ մարքեթինգի վարչության պետ Դմիտրի Զլոբինը։ «Դա հատկապես նկատելի է բարդ ֆինանսական պրոդուկտներում, որով զարգանում է կորպորատիվ բիզնեսը։  Այնքան էլ հեշտ չէ. հաճախորդին արագ և հասկանալի ասել, թե ինչ է ֆակտորինգը կամ բանկային երաշխիքները»,– պարզաբանել է նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև