ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված օվերդրաֆտների ծավալը երրորդ եռամսյակում 198,7 մլրդ դրամ է կազմել

21.11.2013 14:41
ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված օվերդրաֆտների ծավալը երրորդ եռամսյակում 198,7 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված օվերդրաֆտների ծավալը երրորդ եռամսյակում կազմել է 198,7 մլրդ դրամ`նախորդ եռամսյակի համեմատ կրճատվելով 28 տոկոսով։ Սրա վկայությունն է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, որը կազմվել է 2013թ.–ի երրորդ եռամսյակում բանկերի ֆինանսական միջանկյալ հաշվետվությունների հիման վրա։

2013թ.–ի սեպտեմբերի վերջի դրությամբ հաճախորդներին օվերդրաֆտների տրամադրման առաջատարն է ՎՏԲ–Հայաստան Բանկը`41,7 մլրդ դրամ, ինչը 63,7 տոկոսով պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից։ Հատկանշական է, որ օվերդրաֆտների մասնաբաժինը կազմել է բոլոր վարկերի և Բանկի հաճախորդների այլ փոխառությունների 20,3 տոկոսը։

Օվերդրաֆտի ծավալով առաջատարի թվում են նաև` Արդշինինվեստբանկը` 39,5 մլրդ դրամ (աճը` 6,4%), Հայբիզնեսբանկը` 36,4 մլրդ դրամ (աճը` 38,4%), Յունիբանկը` 24,6 մլրդ դրամ (անկումը` 28,6%) և Արցախբանկը` 18,4 մլրդ դրամ (անկումը` 3,7%)։

2013թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 484 մասնաճյուղով ($1 –ը` 405,33 դրամ)։  -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև