Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները սեպտեմբերին կազմել են 691.2 մլն դոլար

21.11.2013 17:38
Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները սեպտեմբերին կազմել են 691.2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի սեպտեմբերին, տարեսկզբի համեմատ, նվազել են 5.5 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013 թվականի սեպտեմբերի ամենամսյա տեղեկատուում։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ԿԲ արտաքին պարտքի առավելագույն մասն են կազմում ԱՄՀ վարկերը` մոտ 60 տոկոս կամ 414.5 մլն դոլար` տարեսկզբի համեմատ ավելանալով 10.7 տոկոսով։

SDR–ի պարտավորությունները սեպտեմբերի վերջին կազմել է 135 մլն դոլար 2012 թվականի վերջի 135.2 մլն դոլարի դիմաց։

Այլ վարկերը տարեսկզբից աճել են 7.3 տոկոսով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 141.4 մլն դոլար, իսկ Հայաստանի ԿԲ արտաքին այլ պարտավորությունները կազմել են 400 հազար դոլար (աճը`33,3% )։ ($1-405,33 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև