Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for November 22nd, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 22–ին 404.54 դրամ է կազմել

    Friday, November 22nd, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 22–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 404,54 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 22–ին 404,64 դրամ է կազմել

    Friday, November 22nd, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 22-ի արդյունքներով, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,30 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404,64 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՎՏԲ–Հայաստան Բանկը Երևանում վերագործարկել է վերանորոգված «Թիվ 2» մասնաճյուղը

    Friday, November 22nd, 2013

    Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Թիվ 2» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

    Դրամը` որպես ազգային արժույթ շրջանառության մեջ դնելը շատ ճիշտ քայլ էր. փորձագետ

    Friday, November 22nd, 2013

    1993 թ.–ին որպես ազգային արժույթ հայկական դրամը շրջանառության մեջ դնելը շատ ճիշտ քայլ էր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հայկական դրամի 20–ամյակի կապակցությամբ։

    Հայկական դրամն այսօր տոնում է իր 20-ամյակը

    Friday, November 22nd, 2013

    Հայկական դրամն այսօր տոնում է իր 20-ամյակը: 1993թ.-ի նոյեմբերի 22-ին Հայաստանում սկսվեց խորհրդային ռուբլին նոր ազգային արժույթով՝ հայկական դրամով փոխարինման գործընթացը: Այդ գործընթացը տևեց գրեթե մեկ շաբաթ: Չնայած այն տարիների բավական ծանր պայմաններին, որոնք երկրի բնակչությունը հիշեց որպես ցուրտ և մութ տարիներ, դրվեցին հայկական պետականության և հիմնական ֆինանսական կառույցների, այդ թվում նաև Հայաստանի բանկային համակարգի հիմքերը:

    Հայկական բանկերի կողմից պետձեռնարկությունների վարկավորումը III եռամսյակում աճել է 18.8%–ով` մինչև 88.6 մլրդ դրամ

    Friday, November 22nd, 2013

    Հայկական բանկերի կողմից պետձեռնարկությունների վարկավորումը 2013 թվականի երրորդ եռամսկակում աճել է 18.8 տոկոսով նախորդ եռամսյակի համեմատ և կազմել է շուրջ 88.6 մլրդ դրամ։

    Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը III եռամսյակում նվազել է 2.1%-ով՝ դառնալով 105.7 մլրդ դրամ

    Friday, November 22nd, 2013

    Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2013թ.–ի III եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 2.1%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 105.7 մլրդ դրամի։

    Հայկական դրամը կպահպանի կայունությունը նաև ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո. սոցիոլոգ

    Friday, November 22nd, 2013

    Հայկական դրամն այսօր կայուն է, և այդպիսին էլ կմնա Մաքսային միությանը երկրի միացումից հետո, կարծում է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

    Հայկական դրամին կարելի է վստահել. փորձագետ

    Friday, November 22nd, 2013

    Հայկական ազգային արժույթը` դրամը, արժանի է վստահության, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

    Անելիք Բանկը հնարավորություն է ընձեռում ապառիկ կարգով իրականացնել ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրում

    Friday, November 22nd, 2013

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ապառիկ կարգով իրականացնել ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։