«ԱՌԿԱ» գործակալությունը շնորհավորում է բանկերի ղեկավարներին և աշխատակիցներին Հայաստանի բանկային աշխատողի օրվա առթիվ

22.11.2013 13:38
«ԱՌԿԱ» գործակալությունը շնորհավորում է բանկերի ղեկավարներին և աշխատակիցներին Հայաստանի բանկային աշխատողի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը շնորհավորում է բանկերի ղեկավարներին և աշխատակիցներին Հայաստանի բանկային աշխատողի օրվա առթիվ և բոլորին մաղթում է հաջողություն ու բարգավաճում։ Եվ կարևոր չէ` դա մեծ բանկ է, թե ոչ այնքան, կարևորն այն է, որ այնտեղ աշխատող մարդիկ ոչ միայն ամեն օր պատասխանատվություն են կրում իրենց հաճախորդների` բանկերում պահվող խնայողությունների և արժեքավոր իրերի համար (ինչի համար նրանց մեծ շնորհակալություն), այլև էական ավանդ են ներդնում հայրենական տնտեսության զարգացման մեջ։ Այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ հայկական բանկերը հանրապետության ամենակայացած և կայուն համակարգն են, և այստեղ  մեծ վաստակը գլխավոր կարգավորիչինը` Հայաստանի Կենտրոնական բանկինն է։

Հայաստանի բանկային աշխատակցի օրը մեր երկրում նշվում է 2003 թվականի նոյեմբերի 22–ից, այդ պատճառով այս տարին հոբելյանական է։ Իսկ այն, որ կառավարությունը նոյեմբերի 22–ը հայտարարել է «Բանկային աշխատողի օր», բավականին խորհրդանշական է. հենց 1993 թվականի նոյեմբերի 22–ին Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը` հայկական դրամը, և այսօր մենք նշում ենք մեր պետականության խորհրդանիշներից մեկի` հայկական դրամի 20–ամյակը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև