Անելիք Բանկը հնարավորություն է ընձեռում ապառիկ կարգով իրականացնել ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրում

22.11.2013 13:50
Անելիք Բանկը հնարավորություն է ընձեռում ապառիկ կարգով իրականացնել ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ապառիկ կարգով իրականացնել ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթաքում։

Վարկը տրամադրվում է 0% կանխավճարով` սկսած տարեկան 22% տոկոսադրույքից ՀՀ դրամով և 16% տոկոսադրույքից` ԱՄՆ դոլարով տրամադրման դեպքում: Վարկի առավելագույն  գումարը կազմում է 700 հազար ՀՀ դրամ` դրամով, և 1700  ԱՄՆ դոլար` ԱՄՆ դոլարով տրամադրելու դեպքում։

Վարկատեսակից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի «Արաբկիր» մասնաճյուղ` ներկայացնելով ընդամենն անձնագիր և ավտոմեքենայի տեխ. անձնագիրը:

««Անելիք Բանկ»-ը միշտ կարևորել է մանրածախ բանկային գործիքները, քանի որ դրանք առնչվում են հասարակության լայն շերտերին», – ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

Նա նաև վստահություն է հայտնել, որ վարկի տրամադրման համար պահանջվող քիչ փաստաթղթերի ցանկի և տրամադրման ընթացակարգի պարզության շնորհիվ բանկի հաճախորդներն առավել ակտիվ կօգտվեն տվյալ վարկատեսակից

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև