Հայկական դրամին կարելի է վստահել. փորձագետ

22.11.2013 14:00
Հայկական դրամին կարելի է վստահել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ազգային արժույթը` դրամը, արժանի է վստահության, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

«Կարծում եմ` դրամին կարելի է վստահել, այն կայուն արժույթ է։ Ժամանակին դրամի ընդունումը ճիշտ որոշում էր, և հիմա ես դժվարությամբ եմ պատկերացնում Հայաստանն առանց դրամի», – ասաց Հարությունյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության կազմակերպած հարցմանը` հայկական ազգային արժույթի շրջանառության մեջ դնելու 20–ամյակի կապակցությամբ։

Միաժամանակ փորձագետը կարծիք է հայտնել, որ տնտեսական տեսակետից ազգային արժույթի փոխանակումը ցանկացած այլ արժույթով անիմաստ է` անգամ հաշվի առնելով եվրասիական ինտեգրման խորացումը։

«Դա տեղի չի ունենա անգամ հեռավոր ապագայում», – եզրափակեց Հարությունյանը։

1993 թ.–ի նոյեմբերի 22–ին ԽՍՀՄ պետական բանկի ռուբլու փոխարեն Հայաստանի տարածքում շրջանառության մեջ դրվեցին դրամային թղթադրամներ, ինչը թույլ տվեց երկրում հնարավորություն ստեղծել` ֆինանսական և բանկային համակարգի կայացման, ինչպես նաև տնտեսության զարգացման համար։ Այսօր հայկական դրամը նշում է իր 20–ամյակը, այն իրավամբ պետության անկախության հիմնական խորհրդանիշերից է, առանց որի երկիրը չի կարող սեփական դրամավարկային և ֆինանսական քաղաքականությունն իրականացնել ու զարգացնել տնտեսությունը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև