Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը III եռամսյակում նվազել է 2.1%-ով՝ դառնալով 105.7 մլրդ դրամ

22.11.2013 14:26
Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը III եռամսյակում նվազել է 2.1%-ով՝ դառնալով 105.7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2013թ.–ի III եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 2.1%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 105.7 մլրդ դրամի։

Բանկերի 2013թ.-ի երրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, հաճախորդներին տրամադրած վարկերի և այլ փոխառությունների ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 1 702,3 մլրդ դրամ՝ այս տարվա երկրորդ եռամսյակին գրանցված 1 677,1 մլրդ դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գծով բանկային համակարգի առաջատարն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի մասնաբաժինը շուկայի այս հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 49.1%: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համախառն վարկային պորտֆելում շուրջ 31 տոկոսը կամ ավելի քան 51.9 մլրդ դրամը բաժին է ընկնում գյուղատնտեսության վարկավորմանը (2013թ.-ի երկրորդ եռամսյակում` 54 մլրդ դրամ):

Այս ցուցանիշով առաջատար բանկերի թվում են ՎՏԲ-Հայաստան Բանկը (շուրջ 8 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (մոտ  7,6 մլրդ դրամ), Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը (շուրջ 6.6  մլրդ դրամ), ՊրոԿրեդիտ բանկը (շուրջ 5.3 մլրդ դրամ)։ Այս բանկերի համախառն վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 3,9%, 4,7%, 6,6%, 13,7%։
2013թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ` 484 մասնաճյուղով: ($1 – 404,94 դրամ է) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև