Հայկական բանկերի կողմից պետձեռնարկությունների վարկավորումը III եռամսյակում աճել է 18.8%–ով` մինչև 88.6 մլրդ դրամ

22.11.2013 14:36
Հայկական բանկերի կողմից պետձեռնարկությունների վարկավորումը III  եռամսյակում աճել է 18.8%–ով` մինչև 88.6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից պետձեռնարկությունների վարկավորումը 2013 թվականի երրորդ եռամսկակում աճել է 18.8 տոկոսով նախորդ եռամսյակի համեմատ և կազմել է շուրջ 88.6 մլրդ դրամ։

Բանկերի 2013թ.-ի երրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն` հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 1 702,3 մլրդ դրամ՝ այս տարվա երկրորդ եռամսյակին գրանցված 1 677,1 մլրդ դրամի դիմաց: Փաստորեն, պետձեռնարկությունների վարկավորմանը բաժին է ընկել բանկային համակարգի վարկային համախառն  պորտֆելի 5.21 տոկոսը։

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծությունը, մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայի առաջատարը 2013 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Արդշինինվեստբանկն է, որի բաժնեմասը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 27.7 տոկոս։

Արդշինինվեստբանկի համախառն վարկային պորտֆելում 15.2 տոկոսը կամ 24.5 մլրդ դրամը բաժին են ընկնում պետձեռնարկությունների վարկավորումը։

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում են նաև Առէկսիբանկ–Գազպրոմբանկի խումբը (20,2 մլրդ դրամ), ՎՏԲ Հայաստան Բանկը  (13,6 մլրդ դրամ), Արցախբանկը (11,3 մլրդ դրամ) և Յունիբանկը (10,8 մլրդ դրամ)։  Տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռն այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար,  20,53%, 6,52%, 17,97% և 10,19%։

2013թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ` 484 մասնաճյուղով: ($1 – 404,94 դրամ է) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև