Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for November 25th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 25–ին 404.23 դրամ է կազմել

    Monday, November 25th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 25–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 404,23 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 25–ին 404,43 դրամ է կազմել

    Monday, November 25th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 22-ի արդյունքներով, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,21 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404,43 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ԿԲ–ն տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ

    Monday, November 25th, 2013

    Հայաստանի Կենտրանական բանկը տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ պետական գանձապետական պարտատոմսեր։

    Հայաստանի Բանկերը 2013թ.–ին 5,6%–անոց գնաճ են կանխատեսում. ԿԲ հարցում

    Monday, November 25th, 2013

    Հայաստանի բանկերը տարեկան կտրվածքով 5,6 տոկոսանոց գնաճ են կանխատեսում, ինչը համընկնում է նախորդ կանխատեսման արդյունքների հետ։ Այդ մասին ասվում է 2013թ.–ի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի 2013թ.–ի երրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին հաշվետվության հիման վրա գնաճի մասին կարգավորիչի հաշվետվության մեջ։

    Մետաղի շուկա. ոսկին նախկինի պես հակված է չափավոր նվազման

    Monday, November 25th, 2013

    Նոյեմբերի 18–22–ն ընկած ժամանակահատվածում ոսկին նվազեց համաշխարհային խոշորագույն տնտեսության մեջ խթանման ծրագրի կրճատման մեկնարկի վերաբերյալ շուկայում ներդրողների մտահոգության ուժեղացմանը զուգահեռ։ Հիմնական իրադարձությունը, որը լրջորեն ազդել է ակտիվի դիրքերի վրա, ԱՄՆ ՊԴՀ–ի Բաց շուկաների հարցերով կոմիտեի վերջին նիստի արձանագրությունների հրապարակումն է։ Քանի որ այդ արձանագրությունները էական փոփոխություն չմտցրեցին ամերիկյան կարգավորիչի դրամային քաղաքականության հեռանկարների վերաբերյալ շուկայի մասնակիցների պատկերացումներում։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 18,9 մլն ոլար

    Monday, November 25th, 2013

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2013 թ.–ի նոյեմբերի 18–22–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 18,9 մլն դոլար` նոյեմբերի 11–15–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 14,4 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    ԱԽՏ բորսաները բացվել են աճով դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի նվազման ֆոնին

    Monday, November 25th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները երկուշաբթի առուվաճառքը բացել են աճով` 0,55–0,80 տոկոսի սահմաններում դոլարի նկատմամբ Ճապոնիայի ազգային արժույթի փոխարժեքի շարունակվող նվազման ֆոնի ներքո, ինչը շահավետ է ճապոնացի արտահանողներին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 97,4 մլն դոլար

    Monday, November 25th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 18–22–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 97,4 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,25 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանում 2013 թ.–ի վերջին 12–ամսյա գնաճը կնվազի` հասնելով 6,5–7 տոկոսի. ԿԲ կանխատեսում

    Monday, November 25th, 2013

    ՀՀ ԿԲ–ն 12–ամյսա գնաճի 6,5–7 տոկոսի նվազում է կանխատեսում 2013 թ.–ի արդյունքում։ Այս մասին նշվում է դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա կազմված գնաճի մասին կարգավորիչի 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի հաշվետվության և 2013 թ.–ի երրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարողականի մեջ։