Հայաստանում 2013 թ.–ի վերջին 12–ամսյա գնաճը կնվազի` հասնելով 6,5–7 տոկոսի. ԿԲ կանխատեսում

25.11.2013 13:52
Հայաստանում 2013 թ.–ի վերջին 12–ամսյա գնաճը կնվազի` հասնելով 6,5–7 տոկոսի. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն 12–ամյսա գնաճի 6,5–7 տոկոսի նվազում է կանխատեսում 2013 թ.–ի արդյունքում։ Այս մասին նշվում է դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա կազմված գնաճի մասին կարգավորիչի 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի հաշվետվության և 2013 թ.–ի երրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարողականի մեջ։

Երրորդ եռամսյակում 12–ամսյա գնաճը կազմել է 8,2 տոկոս։ Այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված էր հուլիսին էներգակիրների սակագների համապատասխանաբար 2,5 և 0,5 տոկոսային կետով բարձրանալու առաջնային և երկրորդային ազդեցությամբ։

«Կարճաժամկետ ժամանակահատվածում գնաճը նվազել է ավելի արագ տեմպերով, քան նախատեսված էր տնտեսության ավելի դանդաղ աճի պատճառով», – նշվում է հաշվետվության մեջ։
Արդյունքում, չորրորդ եռամսյակի սկզբում ձևավորվել է ցածր գնաճային միջավայր, որի ազդեցությամբ գնաճը կշարունակի կրճատվել ավելի արագ տեմպերով հիմնականում ներքին պահանջակի թուլացման պատճառով և ԿԲ գործողությունների արդյունքում։

Ըստ հաշվետվության` 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում գնաճի կանխատեսումը մեծ հավանականությամբ սահմանվել է 5,5–7 տոկոսի միջակայքում։ Միաժամանակ 2014 թ.–ի առաջին եռամսյակում 62,6 տոկոս հավանականությամբ գնաճը կմնա 5,5–7 տոկոսի սահմանում, իսկ երկրորդ եռամսյակում 60,5 տոկոս հավանականությամբ գնաճը կսահմանվի 2,5–5,5 տոկոսի սահմանում։

Ավելի վաղ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ 2014 թ.–ին Հայաստանում գնաճի ցուցանիշը կվերադառնա 4 տոկոս նպատակային միջակայք (±1,5%)։

«Դրամավարկային պայմանների ներկա թուլացումը համաչափ է տնտեսական ակտիվության դանդաղեցմանը, գնաճային միջավայրի մեղմացմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացով», – նշվում է կարգավորիչի հաշվետվության մեջ։

Ըստ 2013 թ.–ի պետբյուջեի, ինչպես նաև 2014 թ.–ի պետբյուջեի օրինագծի` Հայաստանում գնաճը սպասվում է 4 տոկոսի սահմանում  (±1,5%)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև