25.11.2013 14:02
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 18–22–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 97,4 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,25 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 8,9 մլն եվրո և ավելի քան 824,3 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 543,55 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,26 դրամ միջին կշռված փոխարժեքով։
Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 103,2 մլն դոլար, շուրջ 12,5 մլն եվրո և մոտ 96,5 մլն ռուբլի համապատասխանաբար 405,35 դրամ, 547,49 դրամ և 12,43 դրամ միջին կշռված փոխարժեքով
Բացի այդ, 2013 թ.–ի նոյեմբերի 11–17–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36,9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 55,1 մլն դոլար։ ($1 – 404,64 դրամ) –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: